«Ցավալի է, որ հիմա այստեղ ներկա չէ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ հասկանալու համար, որ պետք չէ խնայել որակի հաշվին»,- դահլիճում ներկա բժիշկների ծափահարությունների ներքո ADVANCMasterMeeting երրորդ տարածաշրջանային բժշկական գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցած իր երեւանյան ելույթի ժամանակ ասաց  մոսկովյան Եվդոկիմովի անվան բժշկական-ատամնաբուժական պետական ինստիտուտի շաքարախտաբանության եւ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ բժիշկ, պրոֆեսոր Աշոտ Մկրտումյանը՝ պատմելով DiabetonMR դեղամիջոցի առավելությունների մասին:

NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում Diabeton-ի առավելություններրի մասին հարցին ի պատասխան՝ բժիշկ Մկրտումյանն ասաց.

- Diabeton-ը խթանում է ենթաստամոքսային գեղձի կողմից սեփական ինսուլին արտադրելը: Այս դեղն այդ դասի մնացած դեղամիջոցներից շահեկանորեն առանձնացնում է այն բանով, որ հիվանդների շատ քիչ մասը կարող է նորմայից քիչ շաքար ստանալ:

Միջազգային հետազոտությունների նորագույն տվյալները ցույց են տալիս, որ բացի շաքարի մակարդակն իջեցնելուց՝  Diabeton-ը  նաեւ կարդիո-պրոտեկտիվ հատկություններ ունի: Այն սիրտն ու անոթներն արդյունավետ կերպով պաշտպանում է վնասվելուց: Ուստի այն խորհուրդ է տրվում նաեւ շաքարային դիաբետի բարդությունների կանխարգելման համար:

Յանա Ավիչյան