Նոր Զելանդիայից գիտնականները կարծում են, որ մեծ առաջընթաց են արձանագրել 2-րդ տիպի դիաբետով մարդկանց բուժման գործում: Հայտնի է, որ մարզումները բարելավում են դիաբետով մարդկանց վիճակը:  Բայց ինչ-ինչ պատճառներով մարզումների արդյունքները շատ տարբեր են: Սակայն այժմ գիտնականները պարզել են, թե ինչպես դրական արդյունքի հասնել: 

Նրանք նոր կերատինային զտուկ են ներկայացրել, որն ի վիճակի է ուժեղացնել մարզումների դրական ազդեցությունը: Այդ զտուկն արդեն  փորձարկել են: Արդյունքում մի հիվանդ ավելի լավ է քնել, իսկ երբ անհրաժեշտ է եղել, ավելի լավ է կենտրոնացել: Մեկ այլ հիվանդի մոտ մեծապես նվազել է շաքարը: Ընդհանուր առմամբ  8 կամավորից 4-ի մոտ շաքարը նվազել է մինչեւ այն աստիճան, որ բժիշկները պատրաստ են եղել հանել ախտորոշումը:  

Էությունը զտուկի բացառիկ կազմությունն է ամինաթթուների եւ հանքանյութերի տեսանկյունից: Զտուկը մարմնի հյուսվածքները պաշտպանում է հակաօքսիդանտային ազդեցության շնորհիվ: Գիտնականները կարծում են, որ զտուկը կարող է ստանդարտ թերապիային այլընտրանք դառնալ, հատկապես եթե այդ թերապիան այնքան էլ արդյունավետ չէ: