Ամերիկյան Օկլահոմայի նահանգի բնակչուհուն, որը խաբել էր, թե դուստրը քաղցկեղով է հիվանդ, ձերբակալել են հորինված հիվանդության դեմ պայքարի համար  20 հազար դոլարի չափով նվիրատվություններ հավաքելու համար: Կնոջը մեղադրել են նաեւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար: 

The Washington Post-ը հայտնում է, որ 32-ամյա Ջեսիկա Գուդը (Jessica Good)  մոտ երեք տարի ծանոթներին եւ Facebook-ում հրապարակումներն օգտագործել է ինտերնետի միջոցով դրամական միջոցներ հավաքելու համար: Կինն իբր փորձում էր բուժել իր չորս տարեկան աղջկան, որի մոտ հիվանդության կրկնություն էր տեղի ունեցել:  

2016 թվականի հուլիսին բուժման համար նվիրատվությունների հերթական հավաքից հետո տեղական քրիստոնյա եկեղեցու քահանան, զարմանալով, որ մայրը պնդում է, որ աղջկան Չիկագոյում տանեն բժշկի, ոստիկանությանն է դիմել: Կատարված հետազոտությունից  պարզվել է, որ երեխան հիվանդ չէ: 

Գուդի խոսքով, աղջկա վիճակի մասին ինքը խաբել է նաեւ ամուսնուն եւ երեխաներին: Ամերիկուհին դատարանի առաջ կկանգնի սեպտեմբերին: