Կանադայի բնակչուհին կյանքում առաջին անգամ բիկինի է հագել 100 կգ-ով նիհարելուց հետո:
Daily Mail-ը գրում է, որ Մելորի Բյուտտները (Mallory Buettner) մանկուց տառապել է ավելորդ քաշից: 2014 թվականին, երբ նա գիրացել է մինչեւ 180 կգ, որոշել է ստամոքսի կրճատման վիրահատության ենթարկվել ճարպակալման դեմ պայքարելու համար: Մարմնի վրա ավելորդ մաշկի հեռացման շնորհիվ նա մինչեւ 80 կգ-ով նիհարել է:
Այժմ 29-ամյա կանադուհին, որը դպրոցում ուսուցչուհի է աշխատում, առաջին անգամ կարողացել է անջատ լողազգեստ փորձել: «Վերջապես ես զգում եմ, որ իմ ներքին վիճակը համապատասխանում է իմ արտաքինին», — ասել է Բյուտտները: Կինը մարզասրահ է այցելում եւ առողջ սննդի է հետեւում ձեռք բերած կազմվածքը չկորցնելու համար:













