Երկու տարի առաջ բեռնատարի վարորդ 39-ամյա Քեւին Մոգգը բժշկին է դիմել հաճախակի գլխացավից բողոքներով: 3 շաբաթ անց նրան ախտորոշում են նշանակել, որը ցնցել է նրան. պարզվել է, որ տղամարդը տառապում էր երիկամային անբավարարությունից: Ինքը` Քեւինը պատմել է, որ ուղղակի ցնցված էր. նա չէր խմում, չէր ծխում, թմրանյութ չէր օգտագործում եւ հիվանդությունը նրա համար ասես ամպրոպ լիներ պարզ երկնքում:
Հետագա ամիսներին հիվանդի վիճակը գնալով ավելի ու ավելի էր վատանում: Ի վերջո նա ստիպված եղավ դիալիզի վրա ծախսել օրական 8 ժամից ավելի եւ, չնայած դրան, նա այնուամենայնիվ ջանում էր նախկին կյանքով ապրել եւ նույնիսկ 1-ին կարգի փոխադրողի վկայական ստացավ: Սակայն նրա երիկամներն աշխատում էին ոչ ավելի, քան 5 տոկոսով («Ամեն օրն ասես արջամկան օր լիներ», — մեկնաբանել է հիվանդը), եւ պարզ դարձավ, որ փոխպատվաստումն անխուսափելի է: Հարմար դոնորի կարելի էր սպասել մի քանի տարի եւ նրա 49-ամյա կինը` Լեսլին, անհրաժեշտ հետազոտություններ անցավ` իմանալու, թե կարող է արդյոք ամուսնու համար դոնոր դառնալ: 8 ամիս անց ամուսնական զույգը դրական պատասխան ստացավ, ընդ որում, արյունակցական կապի մեջ չգտնվող մարդու երիկամը մեկ ուրիշին կարող է համապատասխանել 100 հազար դեպքից միայն մեկում: Քեւինի եւ Լեսլիի բախտը բերել էր: Այդ պահին տղամարդն արդեն 13 ամիս փոխպատվաստման սպասողների ցուցակում էր եւ ոչ մի զանգ չէր ստացել:
Լեսլին խոստովանեց, որ երկար մտածել է վիրահատությունից առաջ. նրա դուստրը` Սոֆին, 22 տարեկան էր, իսկ թոռը` Դեկլանը, 5 տարեկան եւ նա անհանգստանում էր, որ նրանց բախտի քմահաճույքին կթողնի, որովհետեւ Սոֆիի հայրը մահացել էր շատ տարիներ առաջ: Բայց հետո, Լեսլիի խոսքով, նա մտածել էր, որ եթե չօգնի Քեւինին, հազիվ թե երբեւէ ինքն իրեն ների դա: Վիրահատությունը տեղի է ունեցել Լիվերպուլի Թագավորական համալսարանական հիվանդանոցում եւ հաջող է ավարտվել:






