Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները հայտնաբերել են Staphylococcus aureus մանրէի դեմ պայքարի նոր միջոց: Նրանք բացահայտել են, թե ինչպես է մանրէն իր մեջ կարգավորում աղի չափը և մտածել են, թե ինչպես կարելի է խափանել դա: Staphylococcus aureus-ը հաճախ դառնում է սննդային թունավորումների պատճառ:
Օրգանիզմ թափանցելու դեպքում այդ մանրէները կարող են պատճառել լուրջ վնասներ. ինֆեկցիա, արյան վարակում, նույնիսկ մահ: MRSA շտամը ձեռք է բերել կայունություն մետիցիլին հակաբիոտիկի նկատմամբ: Մանրէն կայուն է բարձր ջերմաստիճանի և աղի խտության նկատմամբ, որոնք սովորաբար օգտագործվում են մթերքի երկարատև պահպանման համար:
Հետազոտողների խումբն ակնկալում է, որ իրենց գյուտը կօգնի ոչնչացնել Staphylococcus aureus-ը կերակրում: Նոր հետազոտությամբ գիտնականները բացահայտել են, թե մանրէն ինչպես է իր մեջ կարգավորում աղի քանակությունը: Եթե հաջողվի վերացնել այդ մեխանիզմը, մանրէն կմահանա ջրազրկությունից: Պրոֆեսոր Անժելիկա Գրյունդլինգը և նրա խումբը լաբորատոր պայմաններում պարզել են, որ դիադենոզինմոնոֆոսֆատի (di-Amp) ցիկլիկ մոլեկուլն է պատասխանատու, թե որքան աղ կսպառեն ստաֆիլոկոկի մանրէները: Հենց նա, «նկատելով», որ մանրէն գտնվում է աղի մեծ պարունակության միջավայրում, թողարկում է հատուկ սպիտակուցներ, որոնք պաշտպանում են բջիջները:
Պրոտեինները այդ բջիջներ են հղում հատուկ մոլեկուլներ, որոնք աշխատում են ինչպես մանր սպունգներ: Նրանք կլանում են ջուրը` թույլ չտալով, որ այն անցնի մակերես, նաեւ թույլ չեն տալիս, որ ներծծվի աղը: Գիտնականներին հաջողվել է խափանել այդ մեխանիզմի գործողությունը:
Նրանք հայտնաբերել են, որ եթե մեծացվի սպիտակուցների արձակած ազդակների ինտենսիվությունը, ապա զգալիորեն կնվազի մանր սպունգների քանակությունը: Այդպիսով, Staphylococcus aureus-ը դառնում է առավել զգայուն մակերեսի աղի քանակության նկատմամբ և ի վերջո կարող է մահանալ:






