Ռուսաստանում Հրեական ինքնավար մարզում քրեական գործ է հարուցվել տղամարդու մահվան փաստով, որի մարմնում բժիշկները վիրահատության ընթացքում մառլյայից անձեռոցիկ էին մոռացել:
Ռուսաստանի Քննչական վարչությունից հայտնել են, որ 2016 թվականի օգոստոսի 5-ին Բիրոբիջանում տղամարդու դիակ են հայտնաբերել, որի որովայնի խոռոչի հետազոտման արդյունքում մառլյայից անձեռոցիկ է հայտնաբերվել, որը թարախային պերիտոնիտի եւ ինտոքսիկացիայի զարգացման պատճառ է դարձել:
Քրեական գործը հարուցվել է ՌԴ ՔՕ-ի 109 հոդվածի 2-րդ մասով (Մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով անզգուշորեն մահվան պատճառ դառնալը): Քննչական մարմինները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները եւ փնտրում են հանցագործության կատարման հետ կապ ունեցող անձանց, հայտնում է ՏԱՍՍ-ը:






