Ռուսաստանցի գիտնականները պարզել են, որ Ռուսաստանում եւ հետխորհրդային տարածքի այլ երկրներում տարածված տուբերկուլոզը այս տեսակի հիվանդություններից ամենավտանգավորն է։ Կենսաբաններն իրականացրել են սպիտակուցների համեմատական վերլուծություն եւ պարզել են մահաբեր շտամի պատճառները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում։

Ռուսաստանում տուբերկուլոզով հիվանդացության մակարդակը չորս անգամ բարձր է, քան ամբողջ աշխարհում։ Ամեն տարի 150 հազար մարդ է վարակվում Mycobacterium tuberculosis պեկինյան շտամով։ Չնայած հիվանդությունը վաղ փուլերում բուժելու մշակված մեթոդներին, վարակից մահացությունը նախկինի պես բարձր է։ Բացիլների ագրեսիվության պատճառը պարզելու համար, գիտնականները պեկինյան շտամի սպիտակուցները համեմատել են B0/W148 հսկիչ միկրոբացիլի հետ։

Պարզվել է, որ պեկինյան շտամի մեջ շատ են երկարաշղթա ճարպաթթուների մոլեկուլները, եւ քիչ են դրանք քայքայող սպւտակուցները։ Բացիլները ճարպաթթուներն օգտագործում են միկոլովային թթուներ ստանալու համար, որոնք ներդրվում են միկրոօրգանիզմի բջիջների թաղանթի մեջ եւ այն մոմանման են դարձնում։ Արդյունքում միկրոբացիլները ընդունակ են ոչ միայն ապրել, այլ նույնիսկ բազմանում են իմունային համակարգի բջիջներում՝ միկրոֆագերում, որոնք ոչնչացնում են այլածին ագենտներին։ Միկոլովային թթուները ոչ միայն պաշտպանում են բացիլները, այլ նաեւ կարեւոր դեր են խաղում նյութերի սինթեզում, որոնք արգելակում են միկրոֆագերին, որպեսզի չպայքարեն վարակի դեմ։