Հարավային Կորեայում 15 տարվա մեջ առաջին անգամ խոլերայի դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը՝ վկայակոչելով Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը:
Կենտրոնի տեղեկություններով՝ հիվանդը 59 տարեկան է եւ Հարավային Կորեայի սահմանները չի լքել: Փաստացի վարակման աղբյուրը հենց հանրապետությունում է:
Խոլերայի ախտանիշները հաստատվել էին օգոստոսի 22-ին, բայց հիվանդն արդեն ապաքինվում է եւ պատրաստ է դուրս գրվել: Նրա կնոջ եւ 2 երեխաների մոտ առողջական խնդիրներ չեն հայտնաբերվել:
2001-ին Հարավային Կորեայում հայտնաբերվել էր խոլերայով վարակված 162 մարդ, դրանից հետո հիվանդության դեպքեր չէին գրանցվել: Այս պահին երկրում փորձում են պարզել վարակման աղբյուրը: Ենթադրվում է, որ նա կարող էր ներմուծված մթերք ուտել, սակայն ստուգվում են նաեւ հանրային սննդի կետերը, որոնք նա կարող էր այցելել:






