Երեխայի լույս աշխարհ գալն ուրախություն չի պարգեւել հնդիկ զույգին. նրանք երկգլխանի աղջիկ են ունեցել: Այն, որ 28-ամյա զույգը սիամական երկվորյակների է սպասել, հայտնի է դարձել ծննդաբերությունից կարճ ժամանակ առաջ: Բանն այն է, որ ծնողներն ուլտրաձայնային հետազոտության համար գումար չեն ունեցել, ուստի պտղի զարգացման խախտումները վաղ փուլում չի հայտնաբերվել:

28-ամյա Ուրմիլա Շարմային բժիշկները կեսարյան հատում են արել: Պարզվել է՝ 3,37 կգ քաշով աղջիկը երկու գլուխ ունի, երկու պարանոց եւ երկու ողնաշար: Մնացած բոլոր օրգանները մեկ հատ են կամ մեկ զույգ երկուսի համար: Ներկայումս երեխան վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները վախենում են, որ նա չի ապրի, հայտնում է Daily Mail-ը: