Համարվում է, որ պսիխոպատները չեն ընկալում վտանգը: Սակայն, ինչպես նոր հետազոտությունն է ցույց տվել, դա կապակցված է ոչ թե որեւէ բնածին անվախության հետ, այլ ընդամենը հնարավոր սպառնալիքի գնահատման մեխանիզմի սխալ աշխատանքի:
Ամստերդամի ազատ համալսարանի ու Նեյմեգենի համալարանի գիտնակաները ՝ մյուս գիտական խմբերի աշխատանքների վրա հիմված վիճակագրական մոդելավորման օգնությամբ հանգել են այն եզրակացության, որ պսիխոպատալոգիայի ու անվախության միջեւ կապը չափազանցված է: Հետազոտողները ցույց են տվել, որ պսիխոպատները կարող են վախ զգալ, բայցեւայնպես չափազանց ռիսկային վարք դրսեւորել: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Psychological Bulletin ամսագրում:
Պսիխոպատիա են անվանում այն համախտանիշը, որը դրսեւորվում է շրջապատի նկատմամբ կապվածության, կարեկցանքի , էմպատիայի, ուրիշներին վնաս հասցնելու հարցում անկեղծ զղջումի բացակայությամբ: Նման մարդիկ հակված են մանիպուլացնել ուրիշներին իրենց շահերից:
Աշխատության առաջին փուլում հեղինակները կատարել են այս թեմայով 1806-ից առայսօր հրապարակված հոդվածների մետաանալիզ ու հայտնաբերել, որ անհիմն են այն պնդումները, որ պսիխոպատների մոտ վնասվածքներ կան ուղեղի այն մասում, որը պատասխանատու է վախի համար: Ավելին մի շարք դեպքերում գիտնականները նախորդ հետազոտություններում նկատել են, որ պսիխոպատները այս կամ այն իրավիճակներում ուժեղ ու անկեղծ վախ են զգում: Նույն իրավիճակն է եղել նաեւ երջանկություն ու բարկություն զգալու ՝ այդ մարդկանց անկարողության մասին հավաստիացումների հարցում:
Հետո հետազոտողները առաջարկել են վախի ձեւավորման սեփական մոդելը, որում վախ առաջացնող սպառնալիքի համար արձագանքը բաժանվել է մի քանի փոխգործակցող մեխանիզմների: Այդ շղթայում առաջին օղակը զգայարաններից ստացված տեղեկություններն են սպառնալիքի մասին: Երկրորդը այդ տեղեկոթյունների մշակումն էր ուղեղի կողմից ու սպառալիքի ու դրանից բխող վտանգի աստիճանի վարկանիշի ձեւավորումը: Միայն երրորդ փուլում՝ սպառնալիքի ծավալները գիտակցելուց հետո, առաջարկվող մոդելում սկսում է առաջանալ վախ, որի ընկալումը կապակցված է ոչ միայն բարձրագույն նյարդային գործունեությամբ ( ուղեղի աշխատանքով) այլեւ հորմոնալ մեխանիզմներով: Այս մոդելը բացատրում է, թե ինչու պսիխոպատները հաճախ վախ չեն զգում իրենց կատարած արարքների համար, բանն այն է, որ սպառնալիքի գնահատման մեխանիզմը նրանց մոտ այնքան արդյունավետ չի աշատում, որքան սովորական մարդկանց մոտ: Դրա արդյունքում նրանք վախ են զգում միայն այն դեպքերում, երբ կարողանում են սպառնալիքը գնահատել որպես զգալի, ինչը ոչ միշտ է լինում:
Հեղինակները եզրակացնում են, որ հետազոտողների փորձերը ՝ պսիխոպատոլոգիան կապակցել վախի բացակայության հետ, որը հանգեցնում է չափազանց ռիսկային վարքագծի, անհիմն են: Նույնիսկ սպառնալիքի գնահատականի մեխանիզմի աշխատանքի խախտումը կարող է չլինել պսիխոպատոլոգիայի գլխավոր պատճառը: Հակառակը, այդ օղակում խափանումը կարող է լինել գերագույն նյարդային գործունեության մեջ այլ՝ դեռ անհայտ խախտումների հասարակ հետեւանքը:






