Հոդացավերով հիվանդներին հիմնականում բուժում են հակաբորբոքային դեղամիջոցներով, ինչն իր բացասական հետեւանքներն է ունենում: Կիրառվում են նաեւ ցավազրկողներ, բայց դրանք ոչ մի թերապեւտիկ էֆեկտ չեն ունենում: 

Հոդացավերից ազատվելու ոլորտում հետազոտություններով զբաղվել են Մանչեստրի համալսարանի աշխատակիցները: Ուսումնասիրելով իրենց գործընկերների ավելի վաղ աշխատանքները, նրանք այն եզրակացությանն են հանգել, որ հիվանդությունը հաղթահարելու ամենաարդյունավետ միջոցն ասեղնածակումն է: Բուժման այդ մեթոդը ստուգել են վեց շաբաթվա ընթացքում եւ  միայն համոզվել են, որ նախկինում ստացված արդյունքը ճիշտ է եղել: 

«Այս մեթոդն անհրաժեշտ է զանգվածաբար կիրառել, որովհետեւ դրա արդյունավետությունը թույլ է տալիս պահպանել առողջությունը եւ լիարժեք կյանք ապահովել տվյալ կարգի մարդկանց համար», - նշել են հոդվածի հեղինակները, որը հրապարակվել է Translational Medicine-ում:

Ասեղնածակմամբ շարունակական բուժման դեպքում հետազոտողները հոդերի վնասված հյուսվածքների մասնակի վերականգնում են դիտարկել, ինչպես նաեւ էականորեն վերականգնվել են հոդերի ֆիզիոլոգիական գործառույթները: 

Գիտնականների կարծիքով, իրենց աշխատանքներն արմատականորեն կփոխեն բժիշկների մարտավարությունն այն հիվանդների հետ աշխատանքում, որոնք տառապում են անոթների հիվանդություններով: Չէ որ հետազոտությունն ապացուցել է ոչ միայն ասեղնածակման արդյունավետությունը, այլեւ որեւէ կողմնակի հետեւանքի բացակայությունը: