Ազացիտիդինի կամ դեցիտաբինի համադրությունը С վիտամինին կարող է միելոիդային դիսպլաստիկ ախտանիշի եւ միելոիդային սուր լեյկոզի բուժումն ավելի արդյունավետ դարձնել, պարզել են դանիացի հետազոտողները: Նրանց բացահայտումը ներկայացվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Rigshospitalet գիտնականները պարզել են, որ այդպիսի բուժումը իսկապես ներգործուն է՝ С վիտամինի հետ ազացիտադինի ներարկումը նպաստում է ուռուցքի աճի դանդաղմանը եւ առաջացնում է քաղցկեղային բջիջների ինքնաքայքայում:
Մոտ ապագայում գիտնականները պլանավորում են ավելի ծավալուն հետազոտություններ իրականացնել, որոնց ընթացքում համակցված թերապիան (ազացիտադին գումարած С վիտամին) կհամեմատվի ազացիտադինի եւ պլացեբոյի միաժամանակյա օգտագործման արդյունավետության հետ: Ինչ վերաբերում է քաղցկեղի մյուս տեսակներին՝ գիտնականները նշում են, թե հիմքեր չունեն ենթադրելու որ համանման մոտեցումը դրանց դեմ նույնքան արդյունավետ կլինի, որքան միելոիդային դիսպլաստիկ ախտանիշի եւ սուր լեյկոզի դեպքում:
Բուժումն արդեն մարդկանց վրա է փորձարկվում: Քրիսթին Գրյոբեկի ղեկավարած փորձին մասնակցում է 20 մարդ, որոնք տառապում են միելոիդային դիսպլաստիկ ախտանիշով եւ սուր լեյկոզով: Նրանք ստանում են էպիգենետիկական թերապիա. ներարկվող դեղամիջոցները ազդում են գեների էքսպրեսիայի վրա, որոնք մասնակցում են բջջային ցիկլի կարգավորմանը եւ բջիջների անջատմանը: Փորձի նախնական արդյունքները կհրապարակվեն 2017 թվականի կեսերին:
Հեղինակներն ակնկալում են, որ լաբորատորիայում սռտացված արդյունքները կհաստատվեն նաեւ փորձի ընթացքում: Գիտնականների կարծիքով՝ С վիտամինի հավելումը բուժման արդյունավետությունը բարձրացնելու պարզ եւ էժան միջոց է, հատկապես եթե հաշվի առնվի, որ այդպիսի հիվանդներից շատերի մոտ այդ վիտամինի պակաս է նկատվում:






