Ամերիկյան սննդի եւ դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (FDA) արգելել է հակաբակտերիալ օճառի եւ մարմնի համար գելերի  վաճառքը, որովհետեւ դրանցում պարունակվող քիմիական նյութերը ոչ միայն անարդյունավետ են, այլեւ անվտանգ չեն կանոնավոր եւ երկարատեւ կիրառության դեպքում: 

Խոսքը 19 քիմիկատի մասին է, որոնց թվի մեջ են մտռնում նաեւ ժողովրդական հակաբակտերիալ միջոցները` տրիկլոզանը եւ տրիկլոկարբանը: Առայժմ արգելված է ընդամենը այդ նյութերի օգտագործմամբ օճառի եւ լոգանքի գելերի իրացումը, իսկ վարակազերծման համար լուծույթների եւ անձեռոցիկների մասին խոսք չկա:  

Center for Drug Evaluation and Research-ի ղեկավար Ջանեթ Վուդկոկը նշել է, որ շատ գնորդներ կարծում են, որ հակաբակտերիալ օճառն ավելի արդյունավետորեն է պայքարում բակտերիաների դեմ, քան սովորական օճառը, սակայն այդ փաստի գիտական հաստատումներ չկան: Ավելին, որոշ հակաբակտերիալ բաղադրիչներ կարող են նույնիսկ վնասել օրգանիզմին:  

Գիտական հրապարակումներում ասվում է, որ տրիկլոզան պարունակող օճառի կանոնավոր օգտագործումը վտանգավոր է, որովհետեւ կարող է հանգեցնել դեղային կայունություն ունեցող բակտերիաների տարածմանը: Ապացույցներ չեն հայտնաբերվել, թե հակաբակտերիալ օճառն ավելի օգտակար եւ արդյունավետ է, քան սովորականը: 

Արտադրողներին մեկ տարի է տրվում` փոխելու իրենց արտադրանքի կազմը եւ բացառելու արգելված բաղադրիչները, կամ էլ դադարեցնելու հակաբակտերիալ օճառի եւ ցնցուղի համար գելերի թողարկումը: