Հայաստանում նախատեսված է նոր հիմնադրամ ստեղծել, որի օգնությամբ հնարավոր կլինի ավելի շատ դոնորներ ներգրավել եւ ընդլայնել «Դպրոցական կայուն սնունդ» ծրագիրը, որն անցկացվում է երկրի շրջաններում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, հիմնադրամի միջոցների օգնությամբ հնարավոր կլինի ծրագրի շրջանակում այնպիսի գլոբալ հարցեր լուծել, ինչպիսիք են դպրոցների համար սառնարանների գնումը, տարածքների վիճակի բարելավումը եւ այլն:

Նշենք, որ այս պահին դպրոցական սննդի ծրագիրն իրականացվում է Հայաստանի երեք շրջանում (Արարատ, Վայոց Ձոր եւ Սյունիք), իսկ մնացածներում Համաշխարհային մթերային ծրագրի կողմից` Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ: Ծրագրում հանրապետության  շրջանների տարրական դպրոցների մոտավորապես 83 000 աշակերտ է ներգրավված: Նախարարն ընդգծել է, որ այս տարի պետբյուջեի միջոցներից կսկսեն վճարել նաեւ Տավուշի մարզին, իսկ ժամանակի հետ նախատեսված է ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը:

Նախարարի խոսքով, ծրագրի հիմնական նպատակն է նորմալ սնունդ ապահովել Հայաստանի բոլոր ցածր դասարանցիներին: Ավելին, այս ծրագիրը, նախարարի խոսքով, ոչ միայն երեխաներին սնունդ է տալիս դպրոցներում, այլեւ նրանց կյանք նոր մշակույթ է բերում. երբ երեխաները միասին ճաշում են ճաշարանում, դա նաեւ կրթական եւ դաստիարակչական նշանակություն ունի: