Հոգեկան խանգարումներով մարդիկ խարանման են ենթարկվում աշխարհի շատ երկրներում. յուրաքանչյուր երրորդ երկրում նրանց թույլ չեն տալիս ամուսնանալ, երեխաներ որդեգրել, պայմանագրեր ստորագրել եւ մասնակցել ընտրություններին: 

Այն մասին, թե հոգեկան խանգարումներով մարդկանց ինչ իրավունքներ են խախտվում Հայաստանում եւ ինչպես, լրագրողներին պատմել է հոգեբան Խաչատուր Գասպարյանը: 

• Հոգեկան խանգարումներով մարդիկ հասանելի բժշկական ծառայությունների իրավունք չունեն: Սակայն երկրի շատ շրջաններում հոգեբույժներ չկան. նյարդաբանները եւ այլ մասնագետներ են ստիպված լինում խաղալ նրանց դերը: 

• Շատ համայնքներում հոգեկան խանգարումներով մարդիկ չեն կարող ապրել լիարժեք կյանքով, ինչպես հասարակության մյուս անդամները: 

• Հոգեկան խանգարումներով մարդիկ եւս աշխատանքի իրավունք ունեն, սակայն երկրում դրա հետ կապված մեծ դժվարություններ կան: Եթե գործատուն իմանա, որ աշխատանք փնտրողը հոգեկան խանգարում ունի, հազիվ թե նրան աշխատանքի վերցնի: Իսկն եթե նրանից թաքցնեն այդ փաստը, գաղտնիքը մի օր կբացվի եւ մարդու մոտ խնդիրներ կլինեն: 

• Հայաստանում հոգեկան խանգարումներով մարդիկ նաեւ ուսման եւ կրթության հետ կապված դժվարություններ են ունենում: 

• Որոշ դեպքերում հոգեկան խանգարումներով մարդկանց զրկում են ունեցվածքի իրավունքից. նրանց ունեցվածքով հոգաբարձուն է զբաղվում: Բայց մնացած բոլոր դեպքերում հոգեկան հիվանդը ունեցվածքի եւ ժառանգման իրավունք ունի, ինչը, սակայն, չի պահպանվում: 

Հայաստանում հոգեկան խանգարումներով մարդկանց իրավունքները, մասնագետի խոսքով, խախտվում են նաեւ շատ այլ ոլորտներում, իսկ օրենքն այդ հարցերում հաճախ լղոզված է եւ ոչ միանշանակ: 

Նշենք, որ այսօր` սեպտեմբերի 5-ին նշվում է Հոգեկան խանգարումներով մարդկանց համաշխարհային օրը: