Չորսամյա Շարլոտտան Լանարքշիրից (Շոտլանդիա)հիվանդ է աուտիզմով ու եւս մեկ եզակի հիվանդությամբ: Հիվանդության պատճառով երեխան մշտապես բերանն է տանում կտորե ապրանքները, այդ թվում՝ վարագույրներ եւ գորգեր: Շարլոտտայի մայրը վախենում է, որ իր դուստրը մահանա հիվանդության պատճառով:
4-ամյա երեխան տառապում է բավական հազվադեպ հանդիպող հիվանդությամբ, որը կոչվում է Փայքի սինդրոմ: Երեխայի մայրը՝ Նիքին պատմել է, որ իրենց տան բոլոր կտորե իրերը՝ գորգերը, կահույքի երեսի մասը բառացիորեն մաս-մաս են արված: Ավելին՝ հիվանդ երեխայի մոր խոսքով՝ երեխան սկսել է նույնիսկ իր խաղալիքներն ուտել, որոնք պատրաստված են փափուկ գործվածքներից: Մանկական բժիշկը նրան խորհուրդ է տվել ամեն անգամ, երբ երեխան կտորե իր է ուտում, զանգել փրկարար ծառայություն:
Շարլոտտայի հայրը՝ Ալիսթերը պատմել է, որ իրենք առաջին անգամ դա նկատել են, երբ փոքրիկն ընդամենը մեկ տարեկան է եղել՝ երեխան գորգ է կրծել: Այդ տարիքում երեխային աուտիզմ է ախտորոշվել, հայտնում է Daily Record-ը:
Այս ողջ պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ ոչ մի մասնագետ չգիտի՝ ինչպես օգնել փոքրիկին ու նրա ծնողներին: Բժիշկները խորհուրդ են տալիս տունը մաքրել ամենից, ինչի բաղադրության մեջ կտոր կա: Նիկին եւ Ալիսթերն ասում են, որ այդ տարբերակը բավարար չի լինի: Նրանք փորձում են օգնել իրենց դստերը՝ դիմելով տարբեր բարեգործական հիմնադրամների:






