«Արամյանց» բժշկական կենտրոնը միանում է գործընկեր կազմակերպություններին և նվազեցնում դեղապատ ստենտի տեղադրման արժեքը մինչև 1 100 000 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով վերջերս առողջապահական ոլորտում ստենտավորման գծով տեղի ունեցող փոփոխությունները՝ հիմնական մատակարարների հետ բանակցությունների միջոցով Արամյանց ԲԿ-ին հաջողվել է ձևավորել դեղապատ ստենտի տեղադրման նոր գին, որը կորոնոգրաֆիայի հետ միասին կազմում է 1200 000 դրամ:
Արամյանց ԲԿ-ում համոզված են, որ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կնպաստեն դեպի Վրաստան հայ հիվանդների արտահոսքի կրճատմանը` նախադրյալներ ստեղծելով առողջ մրցակցության հենքի վրա առավել որակյալ և հետագայում ավելի մատչելի բժշկական ծառայությունների մատուցման համար:
Հիշեցնենք որ «Արամյանց» ԲԿ-ը նախկին Թիվ 3 կլինիկական հիվանդանոցն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռ: +37491204005:






