Վերջին տարիներին հայ տղամարդիկ սկսել են պլաստիկ վիրաբույժներին դիմել. եթե նախկինում հազվադեպ էր որեւէ տղամարդ նույնիսկ մտածում պլաստիկ վիրահատությունների մասին, այսօր հիվանդների գրեթե 30 տոկոսը տղամարդիկ են: Առավել ժողովրդական երեք կոսմետիկական եւ պլաստիկ պրոցեդուրայի մասին լրագրողներին պատմել է պլաստիկ վիրաբույժ Աննա Բաբայանը:
1. Քթի պլաստիկա
Հայ տղամարդկանց, ինչպես եւ կանանց շրջանում առավել ժողովրդական պլաստիկ վիրահատությունը քթի պլաստիկան է: Տղամարդիկ ցանկանում են ազատվել ավելորդ կորությունից, քթի ձեւն ավելի գեղեցիկ եւ գրավիչ դարձնել:
2. Ստամոքսի պլաստիկա
Երկրորդ տեղում ստամոքսի պլաստիկան է: Հետաքրքիր է, որ նման պրոցեդուրաների համար սովորաբար դիմում են նկատելիորեն մեծ փորերով տղամարդիկ, նրանք հույս ունեն շտկել ստամոքսի ձեւը եւ այն արտաքինից ավելի գրավիչ դարձնել:
3. Լիպոսակցիա
Երրորդ տեղում, որքան էլ տարօրինակ է, ձեռքերի, ոտքերի եւ մարմնի այլ հատվածների լիպոսակցիան է ուրվագծերի շտկման նպատակով: Հետաքրքիր է, որ Հայաստանում տղամարդկանց շրջանում լիպոսակցիան ավելի տարածված է, քան կանան. շատ կանայք, նշել է մասնագետը, կորցնում են լիպոսակցիայի հանդեպ հետաքրքրությունը, երբ պարզում են, որ անհնար է նիհարել դրա օգնությամբ, այլ միայն` շտկել մարմնի ուրվագծերը:






