Հայաստանում ամենավաճառվող դեղամիջոցների գները նվազել են եւ կշարունակեն նվազել: Այդ մասին սեպտեմբերի 8-ին Հայաստանի կառավարության նիստին հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Օգոստոսի սկզբից 54 ամենավաճառվող դեղամիջոցները միջինն էժանացել են 6 տոկոսով: Այդ թվում` 31 անվանման գները նվազել են 7 տոկոսով, մնացած 23-ինը բարձրացել են 1 տոկոսով (գների վերաբերյալ տվյալները ստացվել են հանրապետության հինգ խոշորագույն ներմուծողներից):
Գնային այդ միտումը շարունակվում է դեկտեմբերի 15-ից «Դեղերի մասին» նոր օրենքի ուժի մտնելուց հետո: Դրանում պետությունը հայտարարում է, որ փոխհատուցվող դեղամիջոցների գներում կարգավորիչ դեր կխաղա, հավելել է նախարարը:






