Նորածնի պորտալարից արտազատված Ֆակտորը կարող է դառնալ վտանգավոր բորբոքային պրոցեսների ու նույնիսկ սեփսիսի բուժման նոր մեթոդների հիմքը: University of Utah School of Medicine –ի մասնագետները վստահեցնում են, որ մկների վրա փորձերի ժամանակ այդ ֆակտորը հաջողությամբ պայքարել բորբոքման զանազան դրսեւորումների ու սեփսիսի դեմ ու ավելացրել կենդանիների ապաքինման շանսերը:

Պրոֆեսոր Գի Ցիմմերմանի խոսքով այդ բացահայտումը կարող է օգնել այնպիսի թերապիայի ստեղծմանը, որի նմանը դեռ չի եղել:

Բորբոքումը օրգանիզմի սովորական արձագանքն է օտարածին գործոններին, ի նշան այն բանի, որ պաշտպանական համակարգերը աշխատում են: Սակայն որոշ դեպքերում բորբոքումը կարող է դուրս գալ հսկողությունից ու վնասել առողջ հյուսվածքները:  Հենց այդ պրոցեսն է շատ հիվանդությունների հիմքում՝ ռեվմատոիդ արթրիդից սկսած մինչեւ կյանքի համար վտանգավոր արյան վարակումը:

Գիտնականները պորտալարային արյունից արտազատել են «նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակների նեոնատալ ինգիբացվող ֆակտորը» (nNIF), հաշվի առնելով օրգանիզմի բորբոքային արձագանքի սպեցիֆիկ բաղկացուցիչի՝ նեյտրոֆիլային արտաբջջային ծուղակների արտադրությանը խոչընդոտելու դրա ունակությունները: Սովորաբար այդ բաղկացուցիները օրգանիզմին օգնում են պայքարել բակտերիաների ու վիրուսների դեմ, սակայն արյան վարակման դեպքում դրանք վնասում են արյունատար անոթները ու նույնիսկ օրգանները:

Ստոգելու համար՝ արդյոք թարմ արտազատված գործոնը իրոք արդյունավետ է, հետազոտողները այն փորձարկել են մկների մի քանի խմբերի վրա: Առանց nNIF –ի կիրառման միայն մկների 20 տոկոսն է ողջ մնացել 2-4 օրվա ընթացքում: Իսկ այդ ֆակտորի օգնությամբ անցկացված թերապիան եռակի ավելացրել է ապաքինումը՝ մկների արդեն 60 տոկոսն է հաջողությամբ պայքարել  հիվանդության դեմ: Քրիստիան Կոն Յոսթը բացատրել է,որ nNIF–ը կարող է ծայրաստիճան օգտակար լինել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է բորբոքումը պահել հիվանդի կյանքի համար ոչ վտանգավոր շրջանակներում:

nNIF-ի առանձնահատկությունն այն է, որ այն մնում է արյան մեջ երկար չի մնում՝ այդ ֆակտորը պարունակվում է պորտալարում, նաեւ երեխայի արյան մեջ նրա ծնվելուց հետո 2 շաբաթվա ընթացքում, իսկ հետո անհետանում է: Գիտնականները նաեւ նկատել են նման հակաբորբոքային ագենտ (թեկուզեւ նվազ արդյունավետ) հենց բուն ընդերքում: Նրանք ենթադրել են, որ այդ երկու ագենտների անկայունությունը կարող է վկայել այն մասին, որ ծնվելու պահին ու մինչեւ երկու շաբաթական դառնալը բորբոքային պրոցեսները պետք է ուժեղ հսկողության տակ լինեն:

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation ամսագրում: