Դեպրեսիան ոչ միայն տրամադրության եւ ուժերի անկումն է, դեպրեսիան մի շարք ֆիզիոլոգիական ախտանիշներ ունի, որոնց մասին քչերը գիտեն:
1. Միգրեն
2004 թվին Journal of Pain ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ հստակ կապ գոյություն ունի միգրենի եւ դեպրեսիայի միջեւ: Ուժեղ գլխացավի պատճառը կարող է դեպրեսիան լինել:
2. Ստամոքսի հետ կապված խնդիրներ
Դեպրեսիայով տառապող հիվանդները հաճախ բողոքում են ստամոքսի հետ կապված խնդիրներից` փորլուծությունից կամ փորկապությունից: Բացի այդ, դեպրեսիայով շատ հիվանդներ կարող են բախվել փքվածության եւ նույնիսկ գրգռված աղիների համախտանիշի:
3. Հոդացավեր
Հոդերում խրոնիկական հիվանդությունները եւս կարող են դեպրեսիայի ախտանիշներ լինել, այդ պատճառով, եթե ձեզ տանջում են հոդերի ցավերը, իսկ սովորական բուժումը չի օգնում, գուցե արժե հոգեբանի հետ խորհրդակցել:
4. Ցավեր կրծքավանդակում
Վերջին տարիների ընթացքում միանգամից մի քանի հետազոտություն է դեպրեսիան կապել սրտանոթային հիվանդությունների հետ: Կրծքավանդակում ցավերից տառապող մարդկանց մոտ դեպքերի 42 տոկոսում տագնապալի իրավիճակի դեպքեր են հայտնաբերել, իսկ դեպքերի 31 տոկոսում` դեպրեսիայի ախտանիշներ:
5. Թիկունքում ցավեր
Մի քանի հետազոտություն կապ է տեսել դեպրեսիայի եւ թիկունքի խրոնիկական ցավերի միջեւ: Միաժամանակ չափավոր դեպրեսիայով մարդիկ, որպես կանոն, չեն բախվում նման հիվանդությունների. դրանք ավելի շատ տարածված են ընդարձակ կամ կլինիկական դեպրեսիայով մարդկանց մոտ:
6. Հոգնածություն եւ ուժերի պակաս
Դեպրեսիայի վիճակում մարդկանց համար բավականին բարդ է առավոտյան վեր կենալ անկողնուց եւ ինչ-որ բան անել: Նույնիսկ թվում է, թե պարզ առաջադրանքներից հետո հիվանդները ուժերի անկում են զգում եւ հյուծվածություն: Դրանք դեպրեսիայի դասական ֆիզիոլոգիական ախտանիշներ են:






