Որոշ դեղամիջոցներ կարող են ավելորդ կգ-ների առաջացման պատճառ դառնալ, նույնիսկ եթե հիվանդն ամենախիստ սննդակարգի է հետեւում:  ԱՄՆ-ից փորձագետները  6 դեղամիջոց են նշել, որոնց պատճառով հիվանդները կարող են գիրանալ  (բնականաբար, դա ոչ բոլորին է պատահում):

Հակադեպրեսանտներ

Սելեկտիվ ինհիբիտորների կարգին պատկանող սերատոնինի հակադարձ գրավման դեղամիջոցները բավականին հաճախ քաշի ավելացման պատճառ են դառնում, որովհետեւ արգելափակում են ուղեղի այն ռեցեպտորները, որոնք սերոտոնինի ռեաբսորբցիա են իրականացնում:  Հենց այդ նյարդափոխանցիչն է նյարդային բջիջների միջեւ հաղորդագրություններ ուղարկում` լավ տրամադրություն առաջացնելով:   Արդյունքում մարդու մոտ իրոք բարձրանում է տրամադրությունը, բայց նաեւ ախորժակն է մեծանում: Հակադեպրեսանտներ օգտագործող մարդիկ շատ հաճախ նախապատվությունը տալիս են պարզ ածխաջրերին, որոնց չարաշահումից սկսում են գիրանալ: 

Հակաբեղմնավորիչներ

Որոշ հակաբեղմնավորիչներ եւս կարող են ավելորդ քաշի կուտակման հանգեցնել, որովհետեւ դրանցում պարունակվում է պրոգեստերոն հորմոնը, որը մեծացնում է ախորժակը: Ավելորդ կգ-ներ են առաջանում նաեւ այն բանի հետեւանքով, որ որոշ հակաբեղմնավորիչներ ջուրը պահում են օրգանիզմում: Սակայն արժե նշել, որ նոր սերնդի դեղամիջոցները հազվադեպ են երկրորդական հետեւանքներ ունենում: 

Բետա-արգելակիչներ եւ անգիոտենզինային ռեցեպտորների արգելակիչներ 

Այդ դեղամիջոցներն ընդունվում են զարկերակային ճնշման վերահսկողության եւ միգրենի կանխարգելման համար: Որոշ հիվանդների մոտ դրանք  կարող են հանգեցնել   3-4 ավելորդ կգ-ի ի հայտ գալու, որովհետեւ դանդաղեցնում են  նյութափոխանակային գործընթացները: Հիպերտոնիայից պաշտպանության առաջին գիծը միզամուղներն են եւ եթե ձեր օրգանիզմում ջուրը երկար է մնում, նշանակում է` միզամուղները չեն գործում:   Ահա թե ինչու շատ կարեւոր է բժշկի հետ քննարկել  դեղամիջոցների ընտրությունը: 

Ստերոիդներ

Տվյալ դեղամիջոցներն անհրաժեշտ է ընդունել միայն բժշկի նշանակման դեպքում, որոշակի ցուցումների առկայությամբ, որովհետեւ դրանք անքնություն, ախորժակի աճ եւ ջրի կուտակում են առաջացնում: Երկար ժամանակի ընթացքում պրեդնիզոլոն ընդունող հիվանդների 75 տոկոսը քաշ է կուտակում:

Անտիհիստամիններ

Եթե դուք ամեն օր անտիհիստամիններ եք ընդունում փոշուց եւ ընտանի կենդանիների մազերից ալերգիայի դեմ պայքարելու համար, դուք կարող եք ավելորդ քաշ կուտակել: Հատկապես հաճախ այդ խնդրին բախվում են կանայք: Օրգանիզմում հիստամինի արտադրության արգելափակումը կարող է ուժեղացնել քաղցի զգացումը, ինչպես ենթադրում են որոշ գիտնականներ: 

Միգրենի կանխարգելման դեղամիջոցներ

Դեղամիջոցների այդ խմբի մեծամասնությանը բնորոշ երկրորդական հետեւանք է դիտարկվում քաշի ավելացման տեսքով:  Եթե Ձեզ տանջում են միգրենները եւ դրանք հաղթահարելու համար դեղամիջոցները, փորձեք ձեր բուժող բժշկի հետ այնպիսի դեղամիջոցներ ընտրել որոնցից Դուք չեք գիրանա: