Սկանդալային հռչակ ունեցող պլաստիկ վիրաբույժ Պաոլո Մաքիարինուն 2016-ի փետրվարին հեռացրել են Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտից, որտեղ նա աշխատում էր: Դա տեղի է ունեցել այն վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո, որը պատմում է վիրաբույժի մասին ու տեղեկացնում, որ նրա հիվանդների մեծ մասը մահացել է:

Դրանից հետո այն հիվանդանոցներում, որտեղ աշխատում էր պրոֆեսորը (այդ թվում Կրասնոդարի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա մեկ վիրահատություն էր արել) սկսել են ստուգումներ իրականացրել:

Մասնագետները սկսել են մանրակրկիտ ուսումնասիրել նաեւ Մաքիարինիի հրապարակումները ու պարզվել է, որ առնետներին հյուսվածքաինժեներային իմպլանտատներ փոխպատվաստելու մասին հոդվածում հրապարակված արդյունքները չեն համապատասխանում լաբորատոր տվյալներին: Հոդվածում նշված է,որ փոխպատվաստումը հաջող է անցել, սակայն լաբորատոր ամսագրերի տվյալները վստահեցնում են, որ դա այդքան էլ այդպես չէ: Եվ այսպես փորձագիտական խումբը հայտնաբերել է, որ «առնետները քաշ են կորցրել, ու նրանց վիճակը վատացել է, դրա համար էլ փորձը ստիպված են եղել դադարեցնել»: Այդուհանդերձ Մաքիարինին հետո նմանատիպ մեթոդաբանություն օգտագործելով վիրահատություններ է արել նաեւ իր հիվանդներին:

Փորձագետնեը բազմիցս խնդրել են այդ հետազոտության հեղինակներին լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել, սակայն ստացել են միայն «ոչ ամբողջական ու մասնակիորեն ոչ ճիշտ տվյալներ», որոնք չէին հաստատում հոդվածում արված եզրակացությունները:

Չնայած հոդվածն առայժմ հետ չի կանչվել Nature Communications–ից, որտեղ այն հրապարակվել է 2014-ին: Ի՞նչ ճակատագիր է սպասվում հոդվածին ու դրա հեղինակին՝ դեռ հայտնի չէ: