Ուռուցքային հիվանդությունները բոլորովին չեն ազդում հիվանդների սեռական կյանքի վրա, պարզել են բրիտանացի գիտնականները: Քիմիաթերապիան եւս ոչ մի ազդեցություն չի ունենում էրեկտիլ գործառույթի վրա, հայտնում է Cancer Research-ը:
Հաճախ քաղցկեղով հիվանդները մտածում են, որ քիմիաթերապիան եւ մշտական վախը երբեք թույլ չեն տա կարգավորել ինտիմ կյանքը: Սակայն գիտնականները հավաստիացնում են, թե դա բոլորովին այդպես չէ: Հիվանդությունն ինքնին եւ դրա բուժումն առանձնապես չեն ազդում լիբիդոյի վրա:
Սոցիոլոգների հարցումներով, քաղցկեղով տառապող եւ առողջ մարդկանց սեքսի միջեւ բոլորովին տարբերություն չկա: Սակայն նախկին ուռուցքային հիվանդները հաճախ առանց հիմքերի են բողոքում իրենց սեռական կյանքից: Նրանց թվում է, թե հենց հիվանդությունից հետո են իրենց մոտ ինտիմ խնդիրներ առաջացել: Հոգեբանները դա բացատրում են ներքին բարդույթներով:






