Բջջային հեռախոսների արձակած ճառագայթման երկարատեւ ազդեցությունը դանդաղ, բայց հետեւողականորեն ոչնչացնում է սպերմատոզոիդները: Այդ մասին վկայում է հետազոտությունը, որն անցկացրել են University of Newcastle-ի գիտնականները (Ավստրալիա): Հենց այդ պատճառով տղամարդկանց խորհուրդ չի տրվում տաբատի գրպանում հեռախոս կրել:
Վերոհիշյալ գիտնականների իրականացրած 21 հետազոտության մետավերլուծությունը ցույց է տվել, որ սեռական օրգանների մոտակայքում հեռախոս կրելը հանգեցնում է սպերմատոզոիդների թվի կրճատման: Հետազոտություններից մեկի ընթացքում պարզվել է, որ նույնիսկ ողջ մնացող սպերմատոզոիդները ԴՆԹ-ի վնասվածքներ են ունենում բջջային հեռախոսների ազդեցության պատճառով: Սակայն թե ճշգրիտ ինչու է տեղի ունենում դա, առայժմ ոչ ոք չգիտե. գիտնականներն առայժմ չեն կարող բացատրել, թե ինչ եղանակով է ոչ իոնիզացված ճառագայթումն ազդում մարդու օրգանների վրա:
Վիճակագրության համաձայն, մեր մոլորակի բնակչության մոտ 14 տոկոսը բեղմնավորման խնդիրների է բախվում եւ դեպքերի 40 տոկոսում գործ ունեն տղամարդկային անպտղության հետ: Հետազոտությունների մեծամասնությունում, որ վերլուծել են ավստրալացի գիտնականները, հաստատվել է, որ բջջային հեռախոսների ճառագայթումից վնասվածքները բնորոշվում են սպերմատոզոիդների շարժունակության, դրանց քանակի նվազմամբ, ինչպես նաեւ ԴՆԹ-ի վնասվածքներով: 27 հետազոտությունից 21-ում կապ է ցուցադրվել այդ ճառագայթման եւ ԴՆԹ-ի վնասվածքների միջեւ:






