Երեւանում սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին տեղի կունենա «Ապագայի բժշկություն. համատեղ հայացք համընդհանուր խնդրին» խորագրով եւ միջազգային մասնակցությամբ 3-րդ տարեկան գիտաժողովը:
Գիտաժողովը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 25 ամյակին եւ անցկացվում է Անկախության 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Կազմակերպիչն է՝ «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան»։
Գիտաժողովն անցկացվում է ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ:
Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝
- Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիա,
- Ռադիոլոգների հայկական ասոցիացիա,
- Ուռուցքաբանների հայկական ասոցիացիա,
- Գինեկոլոգների հայկական ասոցիացիա,
- Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա,
- «Առողջություն» ամսագիր
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.
- Առողջապահության կազմակերպում
- Ուռուցքաբանական հիվանդություններ
- Մանկաբարձություն եւ գինեկոլոգիա
- Պլաստիկ եւ էսթետիկ վիրաբուժություն
- Ստոմատոլոգիա եւ դիմածնոտային վիրաբուժություն
- Լաբորատոր եւ ճառագայթային ախտորոշում
- Ներքին օրգանների հիվանդություններ
- Վիրաբուժական հիվանդություններ
Գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է շարունակական մասնագիտական զարգացման 11 կրեդիտ:
Գիտաժողովի շրջանակներում կանցկացվի նաեւ երիտասարդ մասնագետների կողմից ներկայացվող կլինիկական դեպքերի մրցույթ՝ «Ես եմ Անկախության սերունդը» խորագրով՝ նվիրված ՀՀ Անկախության 25 ամյակին:
Գիտաժողովին մասնակցությունն անվճար է:
Անցկացման վայրը՝ Best Western Congress Hotel:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ 093787793; 099415001 հեռախոսահամարներով:






