Ռուսաստանի Մոսկվայի մարզի Նոգինսկի 38-ամյա բնակիչը ուռուցքային լուրջ հիվանդության պատճառով կտրատման տախտակի վրա կտրել է իր սեռական անդամը:
Անդամը կտրելուց կարճ ժամանակ առաջ Ռոմանի մոտ ֆիմոզ էին ախտորոշել, նա ուժեղ ցավեր էր ունենում` չկարողանալով հոգալ կարիքը: Բժիշկների խորհուրդները Ռոմանին չէին օգնում եւ նա որոշել է ինքն իրեն վիրահատել:
Դժբախտը որոշել է, որ կարեւորը մանրէազերծելն է եւ սպիրտով մանրէազերծել է տախտակը, ինչպես նաեւ խոհանոցային դանակը: Թե ինչքան ժամանակ է անցել այն պահից, երբ Ռոմանը որոշել է անդամահատում իրականացնել, անհայտ է, բայց ճակատագրական հարվածից կարճ ժամանակ անց նրա մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել:
Հասկանալով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, նա այնուամենայնիվ շտապօգնության բրիգադ է կանչել: Տեղ հասած բժիշկները վայ բժշկին շտապ հիվանդանոց են տեղափոխել:
Այժմ Ռոմանի վիճակը գնահատվում է որպես ծանր. Բժիշկները սպասում են, որ նա կայունանա եւ պատմի, թե ինչու անմիջապես շտապօգնության չի դիմել:






