ՀՀ առողջապահության նախարարությունը բժշկական հաստատություններին հատկացրել է Միացյալ հայկական հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված թանկարժեք հակաուռուցքային դեղեր`

Կելիքս (լիոֆիլացված դոքսոռուբիցին հ-քլ) ն/ե 50մգ/25մլ

Էտոպոզիդ ն/ե 20մգ/մլ  25մլ

Մեթոտրեքսատ ն/ե 25մգ/մլ 10մլ

Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը եւ բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։

ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

«Վ.Ա.Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության   ազգային կենտրոն» ՓԲԸ

ԵՊԲՀ Մուրացանի համալսարանական հիվանդանոցին

Շիրակի մարզ

Լոռու մարզ

«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ