Մշտական գլխացավերը կարող են ուղեղում ուռուցքի առկայության «ազդանշան լինել», այդ պատճառով չարժե անտեսել դրանք, զգուշացնում են բժիշկները:  

Նման երկարատեւ ցավերի պատճառ կարող է լինել գլխում ուղեղային ուռուցքի հետ կապված ճնշումը, գրում է NDTV.com-ը: «Սովորաբար դա նոր գլխացավ է, որը նախկինում դուք երբեք չեք ունեցել, դա ավելի շուտ բութ ցավ է», - նշում է պրոֆեսոր Ռոբերտ Մարտուզան  (Robert Martuza):

Հանգիստ եւ կայուն լինելով` այն կարող է ուժգնանալ ուռուցքի աճին զուգահեռ: Դա անդրադառնում է նաեւ ճնշման վրա: Եթե ուռուցք կա, գլխացավերը հավանաբար ավելի  ինտենսիվ կլինեն առավոտյան կամ գիշերը քնի ընթացքում ուղեղի վրա ճնշման ավելացման պատճառով: