Բելգիայում առաջին անբուժելի հիվանդ երեխան էվթանազիայի է ենթարկվել: Այդ մասին հայտնել է էվթանազիայի դաշնային հանձնաժողովի ղեկավար Վիմ Դիստելմանսը: Առանց հրապարակելու մանրամասները` նա նշել է, որ դա «բացառիկ դեպք» է եղել:
«Իմիջիայլոց, երեխաների թիվը, որոնց առումով դիտարկվում է էվթանազիայի տարբերակը, շատ փոքր է: Դա չի նշանակում, թե մենք կարող ենք նրանց զրկել կյանքն արժանապատվորեն ավարտելու իրավունքից», — ասել է Դիստելմանսը:
Բելգիան աշխարհում միակ պետությունն է, որտեղ թույլատրվում է բոլոր տարիքի անչափահաս մարդկանց նկատմամբ կյանքի ընդհատման պրակտիկան մահացու հիվանդության առկայության դեպքում: Էվթանազիայի յուրաքանչյուր խնդրանք ուսումնասիրվում է բժիշկների եւ անկախ փորձագետների խմբի կողմից, ընթացակարգն իրականացվում է ծնողների համաձայնությամբ:
Նիդերլանդներում էվթանազիան թույլատրվում է 12 տարին լրացած երեխաների նկատմամբ, հայտնում է AFP-ն: 2014 թվականին օրենք է ընդունվել, որը հանում է անչափահասների նկատմամբ այդ ընթացակարգի կիրառության սահմանափակումը:






