Մոտ ժամանակներս հայկական արտադրության եղունգների փխրունության դեմ լոսյոնը եւ աղերի կուտակման դեմ լոսյոնը կհայտնվեն շուկայում: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց ООО A.K.L. Hovhannisyans ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը:
«Առողջ եղունգներ» լոսյոնը, տնօրենի խոսքով, կանխում է եղունգների շերտավորումը եւ բավական կարճ ժամանակում ամրացնում է դրանք: Այն պատրաստված է բնական բաղադրիչներից եւ արտադրվում է Հայաստանում, ինչպեսեւ ըկերության ամբողջ արտադրանքը:
Վերը նշված լոսյոնից բացի՝ ընկերությունը շուտով կթողարկի «Հրաշք» բալզամը: «Այդ բալազամը ես չեմ այդպես անվանել, այլ այն մարդիկ, որոնք մասնակցել են արտադրանքի փորձարկմանը»,- ասաց Աշոտ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ դա մարմնի տարբեր մասերում աղային կուտակումների դեմ փոքրաթիվ միջոցներից է: «Եթե մարդը հոդերում աղային կուտակում ունի կամ օստեոխոնդրոզ, ինչի պատճառով հոդերը կամ պարանոցը վատ են գործում, նա կարող է փորձել այս լոսյոնը, եւ բառացիորեն մի քանի րոպե անց շարժվելը կհեշտանա, իսկ հոդերն ավելի քիչ կճռճռան եւ կխրթխրթան»,- ասաց Հովհաննիսյանը:
Հարցին՝ որքան հաճախ անհրաժեշտ կլինի օգտագործել այդ լոսյոնը՝ քիչ թե շատ մշտական արդյունքի հասնելու համար՝ ընկերության տնօրենը պատասխանեց, որ ամեն բան կախված է կոնկրետ մարդուց. ոմանց դեպքում բավարար կլինի լոսյոնն ընդամենը մի քանի անգամ քսել, իսկ մյուսները ստիպված կլինեն այն մի քանի օր կամ ավելի երկար օգտագործել:






