Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ դիմելով տարբեր լաբորատորիաներ, ստանում են տարբեր արդյունքներ, թյուրիմացության մեջ դնելով բուժող բժիշկներին, քանի որ լաբորատորիան ախտորոշիչ համակարգի հիմքն է, եւ առանց ճշգրիտ լաբորատոր արդյունքների հնարավոր չէ ստանալ բուժական լիարժեք էֆեկտ:
Լաբերատորիայի այցելուն «անզեն աչքով» կարող է գնահատել սպասարկման որակը, միջամտությունների իրականացման մակարդակը, սանէպիդ ռեժիմի պահպանումը, բայց գնահատել լաբորատոր հետազոտությունների կատարման ճշգրտությունը, ցավոք չի կարող:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Թամարա Գալստյանը, խոսելով այս խնդիրների մասին, պարզաբանեց, որ արդի ավտոմատ անալիզատորները հետազոտություններն առավելագույն արագությամբ եւ ճշգրտությամբ կատարելու հնարավորություն են տալիս՝ բացառելով մարդկային սխալի գործոնը: Նա, մասնավորապես, նշեց, որ, օրինակ, «Նաիրի» ԲԿ լաբորատորիայում տեղադրված Roche, Stago, Sysmex եւ այլ ավտոմատ անալիզատորներն աշխատում են բացառապես Roche Diagnostics գերմանական ընկերության ռեագենտներով:
Բացի այդ, բարձր ճշգրտություն ապահովելու համար լաբորատորիան իրականացնում է որակի ներքին եւ արտաքին հսկողություն :
Որակի զննման ներքին հսկողության աշխատանքներն իրականացվում են Գերմանիայի ROSHE Diagnostics-ի արտադրության հսկիչ նյութերով, իսկ արտաքին հսկողությունը իրականացվում է որակի հսկման միջազգային ծրագրով ՝ RIQAS RANDOX Quality Control ( Մեծ Բրիտանիա)։ Այդ ծրագրի հետ համագործակցության արդյունքում արդյունքում «Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատորիան ստացել է համապատասխան հավաստագրեր:
«Այնուամենայնիվ որքան էլ հագեցված լինի լաբորատորիան եւ օգտագործվեն լավագույն ռեակտիվներ, արդյունքը լիարժեք չի լինի, եթե այդ ամենը չիրականացվի բարձր որակավորում ունեցող անձնակազմի կողմից», – նշեց բժիշկը։
Նա տեղեկացրեց, որ «Նաիրի» ԲԿ լաբորատորիան համագործակցում է աշխարհի զարգացած բուժհաստատությունների՝ մասնավորապես Փարիզի «Անրի Մոնդոր» հիվանդանոցի հետ: Ախտորոշիչ բարդ դեպքերը համատեղ քննարկվում են բուժող բժիշկների հետ , ինչպես հիվանդանոցի ներսում, այնպես էլ արտերկրի մասնագետների հետ, որն առավել արդյունավետ է դարձնում ախտորոշումն ու բուժումը:
«Նաիրի» ԲԿ լաբորատորիան իրականացնում է հետազոտություններ հետեւյալ ուղղություններով՝
1) Կլինիկական լաբորատոր ախտորոշում;
- Արյան ընդհանուր քննություն
- Մեզի ընդհանուր քննություն
- Կղանքի, խորխի, միզասեռական օրգանների արտադրության, ողնուղեղային, սինովիալ եւ այլ հեղուկների կլինիկական զննում
2) Կենսաքիմիական հետազոտություններ;
3) Հեմոստազ (արյան մակարդելիության համակարգ)
4) Իմունաբանական հետազոտություններ՝
Սեռավարակների, մակաբույծների, հեպատիտների, համակարգային աուտոիմուն եւ այլ հիվանդությունների ախտորոշում:
5) Հորմոնալ հետազոտություններ.
- Վահանաձեւ գեղձի, ածխաջրատային փոխանակության հորմոններ, վիտամիններ, օնկոմարկերներ;
- Ոսկրային փոխանակության βCrossLaps եւ P1NP մարկերներ, որոնք հնարավորություն են տալիս օստեոպորոզի զարգացման վաղ փուլում հայտնաբերել հիվանդությունը, հետագայում պահել դինամիկ հսկողության տակ, հսկել եւ կորեկցիայի ենթարկել բուժման գործընթացը;
- Հղիության ընթացքի եւ պտղի զարգացման արատների հորմոնալ հսկողություն` երկակի (PAPP-A, Free- βXГ), եռակի (βXГ, AFP, էստրադիոլ);
6) Մոլեկուլային-գենետիկական հետազոտություններ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (PCR) մեթոդով: Սա ինֆեկցիոն եւ վիրուսային հիվանդությունների ախտորոշման հիմնական մեթոդներից մեկն է:
7) Հյուսվածքաբանական հետազոտություններ;
8) Բջջաբանական հետազոտություններ կենսաբանական հեղուկների, պունկտատների, գաստրոկոլոնոբիոպտատների, արգանդի վզիկի (ՊԱՊ թեստավորում);
9) Լաբորատորիայի բաղկացուցիչ մաս է կազմում մանրէաբանական լաբորատորիան, որտեղ ժամանակակից մեթոդներով իրականացվում են մեզի, կղանքի, մաշկի, արյան, սերմնահեղուկի, ուրոգենիտալ քսուկների մանրէաբանական հետազոտություններ: Կատարվում է նաեւ հակաբիոտիկների նկատմամբ զգայունության որոշում:
Թամարա Գալստյանը նշեց նաեւ, որ Երեւանում գործող լաբորատորիաների շարքում «Նաիրի» բժշկական կենտրոնի լաբորատորիան առանձնանում է պրոկալցիտոնինի որոշմամբ, որը հանդիսանալով զարգացող սեպսիսի վաղարժամ ցուցանիշ (հայտնաբերում է սեպսիսի՝ բակտերիալ ինֆեկցիայի, գեներալիզացիայից 6-12 ժամ անց), օգնում է իրականացնել վաղ ախտորոշում եւ բուժման ընթացքի հսկողություն :






