Արցունքներն օգտակար են: Դրանք փոխանցում են մարդու հույզերը: Դրանք օգնում են ավելի լավ տեսնել ու մարդու աչքը մաքրում են կեղտից:

Քլիվլենդի կլինիկայի կայքում հրապարակված հոդվածից կարելի է ամեն անհրաժեշտ բան իմանալ արցունքների մասին՝ ինչու են դրանք աղի, ինչու են կանայք տղամարդկանցից ավելի շատ լացում, ինչու են աչքերը չոր լինում եւ այլն:

Կա արցունքի 3 տեսակ.

1. Որոնք միշտ ծածկում են աչքերը: Պարունակում են ջուր, աղ, ճարպ ու լորձ եւ օգնում են պայքարել վարակների դեմ: Ճարպային թաղանթն արցունքները պաշտպանում է գոլորշիանալուց:

2. Գրգռող: Աչքերի մաքրվելու համար: Դրանք թափվում են սոխ մաքրելիս, երբ փսխում եք կամ աչքի մեջ փոշի է ընկնում:

3. Հոգեբանական: Հոսում են ուժեղ զգացումներին՝ տխրությանը, վշտին, ուրախությանը կամ զայրույթին ի պատասխան: Ավելի շատ հորմոն եւ բնական ցավազրկող են պարունակում, քան արցունքի մյուս տեսակները:

Ինչո՞ւ են արցունքներն աղի

Մենք սերում ենք էակներից, որոնք աղի ջրում են ապրել: Մեր արյունը, քրտինքն ու արցունքներն աղի են:

Ինչո՞ւ են մարդիկ լաց լինում

Զգացմունքային պատճառներով, դրանից հետո մենք մեզ ավելի լավ ենք զգում: Դա հանում է լարվածությունը: Հոգեկան վերբեռնում է տալիս:

Իսկապե՞ս կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են լացում

60%-ով ավելի շատ: Ոչ ոք չգիտի՝ ինչու: Բայց կապ կա արցունքների եւ կրծքի կաթի արտադրության միջեւ: Տղամարդիկ ավելի քիչ արցունքի անցուղիներ ունեն:

Չափազանց շատ արցունքներ: Փոքրիկ ճեղքեր կոպերի անկյուններում՝ դրանք փոսիկներ են: Ցրտին դրանք կարող են այտուցվել եւ խցանվել: Այդ դեպքում արցունքները հաճախ ընկնում են դեմքին: Եթե Դուք ունեք այս խնդիրը, խոսեք Ձեր բժշկի հետ: Բուժման տարբեր մեթոդներ կան:

Չոր աչքեր: Աչքերը կարող են ժամանակավորապես չորանալ մթնոլորտային պայմանների կամ հիվանդության պատճառով: Որոշ դեղեր եւ հակաքաղցկեղային թերապիան կարող են չորացնել աչքերը: Դեղատներում չոր աչքերի բուժման տարբեր դեղեր կան արհեստական արցունքների համար: Բայց եթե խնդիրը չլուծվի, դիմեք բժշկի:

Չկառավարվող արցունքներ: Այդպիսի նյարդաբանական վիճակ կա՝ պաթոլոգիկ ծիծաղ կամ լաց: Այդպիսի վիճակը կարող է պայմանավորված լինել Ալցհեյմերի հիվանդությամբ, կաթվածով եւ ուղեղի այլ հիվանդություններով:

Ժողովուրդն ասում է՝ եթե առաջին արցունքը հոսեց աջ աչքից, դա երջանկության նշան է, ձախից՝ դժբախտության: Բայց դա ընդամենը սնահավատություն է: