Հայաստանը Չինաստանից շտապօգնության եւս 200 մեքենա կխնդրի: Այդ մասին Հայաստանի կառավարության նիստին հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, ներկայացնելով 2016-20 թթ-ին Շտապօգնության համակարգի զարգացման ռազմավարությունը:
Ռազմավարության հիմնական ուղղությունները կդառնան աշխատանքի արդյունավետության բարձրացումը, տեխնիկական վերազինումը եւ բուժանձնակազմի կարողությունների զարգացումը:
Հաշվի առնելով, որ շտապօգնության մեքենաները նորացման կարիք ունեն, Հայաստանը ՉԺՀ-ի կառավարությանն է դիմել` 200 մեքենա խնդրելով:
«2011 թ-ի հունիսին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մեզ 88 մեքենա է նվիրել, բայց 5-ամյա մաշվածությունը նորացում է թելադրում», - հայտնել է Մուրադյանը:






