Պարանոցային զարկերակի երկժամյա վիրահատությունը կարող է լիովին փրկել մարդու կյանքը եւ կանխելկաթվածն ու նրան հաջորդող բոլոր բարդացումները: Խոսքը էնդարտերէկտոմիայի մասին է` վիրահատություն, որի ընթացքում զարկերակից,ժողովրդի ասած «քներակից», հեռացվում են աթերոսկլերոտիկ վահանիկները: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետզրույցում նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ, պարանոցի անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ․գ․դ․ Մեսրոպ Շատախյանը, կա երկու ուղի, որոնցով պարանոցային զարկերակի խնդիրները կարող են հանգեցնել կաթվածի.
. Հեմոդինամիկ. երբ անոթի լուսանցքը նեղանում է, որից խանգարվում է ուղեղի արյան մատակարարումը, որն էլ իր հերթին կարող է դառնալ կաթվածի պատճառ: Սակայն նման բան տեղի է ունենում ոչ շատ հաճախ:
. Էմբոլիկ. իշեմիկ կաթվածների 80%-ի պատճառը ոչ մեծ թրոմբն է կամ աթերոսկլերոտիկ վահանիկը, որը, պոկվելով քնայինզարկերակից, թափանցում է գլխուղեղ եւ խցանում է այն սնուցող անոթը:
Ինչու՞ են աթերոսկլերոտիկ վահանիկները եւ թրոմբները առաջանում հենց պարանոցային զարկերակներում
Ինչպես բացատրեց մասնագետը, աթերոսկլերոտիկ վահանիկները նստում են այն տեղերում, ուր կան անոթների ճյուղավորումներ, երկատումներ: Պարանոցի շրջանում աորտայից դուրս եկող ընդհանուր քնային զարկերակը բաժանվում է արտաքին եւ ներքին քնային զարկերակների , եւ հենց այդ տեղում են սովորաբար առաջանում նեղացումներ, աթերոսկլերոտիկ վահանիկներ եւ թրոմբներ:
Ինչպե՞ս է կատարվում էնդարտերէկտոմիան
Տեղային կամ ընդհանուր անզգայացմամբ հիվանդի պարանոցի վրա արվում է փոքրիկ կտրվածք, որի միջով վիրաբույժը հասնում է զարկերակին, մաքրում է նրա ներքին պատը եւ ապա լայնացնում սինթետիկ կամ բիոլոգիկ լաթերի օգնությամբ: Այդ կերպ, ուղեղի արյան մատակարարումը վերականգնվում է, եւ կաթվածի վտանգը նվազում է. միայն 7-8%դեպքերում է, որ վիրահատությունից հետո 10-12 տարվա ընթացքում կարող է նույն անոթի կրկնակի վիրահատության անհրաժեշտություն ծագել: Իսկ եթե նեղացած կամ «կեղտոտված» պարանոցային զարկերակների խնդիրը չլուծվի, մեծ էվտանգը, որ առաջիկա 3-4 տարվա ընթացքում նման խնդիրներով ամեն երկրորդ մարդու մոտ կաթված կլինի:
Ողջ վիրահատությունը, անեսթեզիոլոգի աշխատանքով հանդերձ, տեւում է ընդամենը 1,5-2 ժամ, գրեթե այնքան, որքանսովորաբար տեւում է անոթների ստենտավորումը: Բացի այդ, ինչպես նշում է մասնագետը, նման վիրահատությունից հետո հիվանդանոցում մնալու ժամանակը նույնքան է, որքան էնդովասկուկյար միջամտությունից հետո` 1-2 օր, ոչ ավելին: «Էրեբունի» բժշկական կենտրոնի պարանոցի անոթների եւ սրտի վիրաբուժական ծառայությունը գործում է արդեն երկու տարի, եւ այդ ընթցքում այնտեղ արվել է 200-ից ավելի օպերատիվ միջամտություն` շատ լավ արդյունքներով. Ըստ միջազգային վիճակագրության` էնդարտերէկտոմիայից հետո լավագույն կենտրոններում մահացու ելքեր եւ ծանր կաթվածներ պատահում են 3% դեպքերում, բայց «Էրեբունիում» բարդացումներ լինում են միայն 1%-ի պարագայում, չնայած որ, այնտեղ հանձն են առնում ցանկացած բարդության վիրահատություն եւ չեն մերժում նույնիսկ մի քանի կաթված տարած տարեց եւ ուղեկցող ծանրսոմատիկ պաթոլոգիաներով հիվանդներին: Ավելին, կենտրոնի մասնագետները, ըստ անհրաժեշտության, կատարում ենմիանգամից երկու զարկերակների վիրահատություն:
Ինչպե՞ս հասկանալ, որ խնդիր կա պարանոցային զարկերակում
Մեսրոպ Շատախյանը բացատրեց, որ պարանոցային զարկերակների նեղացումը եւ նրանց մեջ գոյացած աթերոսկլերոտիկվահանիկները կարող են իրենց մասին զգացնել չտալ. հիվանդը երկար ժամանակ նույնիսկ չի կռահում, որ ունի նմանխնդիր, մինչեւ որ մի օր պոկված թիթեղն առաջացնում է կաթված: Ուստի շատ կարեւոր է 50 տարեկանից հետո տարին մեկանգամ անցնել քնային զարկերակների դուպլեքս հետազոտություն, որպեսզի բացահայտվի պաթոլոգիան: Այդ հետազոտությունը, ինչպես նաեւ կոնսուլտացիան անոթային վիրաբույժի հետ, պարտադիր է նաեւ նրանց համար, ովքեր արդեն տարել են իշեմիկ կաթված. պարանոցային զարկերակների պաթալոգիայի վաղ հայտնաբերումը կօգնի հետագայում խուսափել կրկնակի կաթվածներից:
Անհրաժեշտ ինֆորմացիա ստանալու համար կարող եք զանգահարել 055191803 Մեսրոպ Շատախյանին:






