Ֆրանսիացի գիտնականները բացահայտել են, թե ինչպես է ցիկլոֆոսֆամիդը (քիմիոթերապիայի համար նախատեսված դեղանյութ) փոխազդում աղիքային մանրէների հետ՝ քաղցկեղի ախտորոշման հանդեպ իմունային համակարգի ունակությունը մեծացնելու համար:
Science ամսագրում հրապարակված հետազոտությունը նշում է, որ տարբեր մարդկանց մոտ աղիքային միկրոֆլորան տարբերվում է, իսկ որոշ տիպերի առկայությունը կամ բացակայությունը կարող է ազդել այն բանի վրա, արդյոք առաջանում է մարդու մոտ տվյալ հիվանդությունները, ինչպիսիք են օրինակ ՝ քաղցկեղը, կամ կարող է արդյոք նա դիմակայել այդ հիվանդությանը:
Ավելի քան 100000 միլիարդ մանրէ ապրում է մարդու աղիքային համակարգում եւ նրանք բոլորը միասին պահում են իրենց որպես մեկ միասնական օրգան: Նրանք ոչ միայն օգնում են մարսել սնունդը, ճեղքելով այն անհրաժեշտ սննդարար նյութերի, այլ նաեւ հեռացնում են պոտենցիալ վտանգավոր թույները եւ պաշտպանում ախտաբանական միկրոօրգանիզմներից:
Գյուստավ Ռուսսի Ինստիտուտի, Inserm, Պաստերի համալսարանի եւ ֆրանսիական ազգային գյուղատնտեսական գիտա-հետազոտական ինստիտուտի ֆրանսիական հետազոտողները բացահայտեցին, որ ցիկլոֆոսֆամիդի ազդեցությունը կախված է նրա ունակությունից խթանել աղիքային միկրոֆլորայի որոշակի մանրէների՝ արյան հուն կամ լիմֆատիկ հանգուցներ տեղաշարժվելու համար, որտեղ նրանք նոր իմունային պաշտպանություն են ստեղծում՝ բարձրացնելու համար օրգանիզմի քաղցկեղի դեմ պայքարելու ունակությունը:






