Գրիպի վտանգը թերագնահատում են։ Մինչդեռ այն մյուս վիրուսային ինֆեկցիաների շրջանում առավել լուրջ ու զանգվածային հիվանդություններից մեկն է։ Սեզոնային գրիպը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ծանր հիվանդացության տարեկան 3-5 մլն դեպքեր է առաջացնում ու 250-500 հազար մահվան պատճառ դառնում։ Ինֆեկցիոն հիվանդությունների բոլոր դեպքերի 95 տոկոսը բաժին է ընկնում գրիպին ու ՍՇՎԻ-ին։
Շատերը մեծ տարբերություն չեն տեսնում գրիպի ու սովորական մրրսածության միջեւ։ Սակայն մրսածությունը այն բոլոր ախտանիշների կենցաղային ժողովրդական անվանումն է, որոնք կապակցված են կամ մրսելու, կամ վերին շնչառական ուղիների հիվանդության՝ այդ թվում վիրուսային ինֆեկցիաների հետ։
Հիվանդությունների միջազգային դասակարգմամբ՝ «մրսածություն» հասկացություն առհասարակ չկա։ Գրիպը ինֆեկցիոն հիվանդություն է, որը առաջանում է վիրուսների հետեւանքով․
Ինչո՞վ է գրիպը տարբերվում ՍՇՎԻ-ից (սուր շնչառական վարակիչ ինֆեկցիաներ) ու ՍՇՀ (Սուր շնչառական հիվանդությունից)
Սուր շնչառական հիվանդությունները ու սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաներ․
37,5-38,5 °C աստիճան ջերմություն
Գլխացավեր
Աչքերի մեջ ծակծկոց
Հարբուխ
Կոկորդացավ
Հազ
Դողէրոցք
Թուլություն ու քնկոտություն
Գրիպ
38,5 °C մինչեւ 40 °C ջերմություն
Ուժեղ գլխացավ
Ծակծկոց աչքերում՝ վառ արտահայտված
Հարբուխ
Կոկորդացավ՝ վառ արտահայտված
Հազ՝ վառ արտահայտված
Դողէրոցք՝ վառ արտահայտված
Թուլություն ու քնկոտություն՝ վառ արտահայտված
Մկանացավ
Բարձր քրտնարտադրություն
Երբեմն տհաճ զգացողություններ որովայնի մասւոմ, սրտխառնոց, լուծ






