Հայաստանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնը հակաքաղցկեղային դեղորայք է նվեր ստացել «Հայաստան- Արցախ» բարեգործական հիմնադրամի հետ իր տեւական համագործակցության շնորհիվ ու ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին հայտնել է Կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը։
Նրա խոսքով ստացվել է հակաքաղցկեղային օքսալիպլատին թանկարժեք դեղորայքի 900 փաթեթ, այդ դեղորայքը գործածվում է աղեստամոքսային տրակտի, ձվարանների ու արգանդի վզիկի ուռուցքների բուժման համար։
«Դեղորայքը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդներին անվճար է տրամադրվելու»- ասել է նա։






