University Hospitals Cleveland Medical Center -ի հետազոտողները՝ Էնդրյու Սլոանի ղեկավարությամբ, առաջարկել են գլխուղեղի ուռուցքների՝ այդ թվում գլիոբլաստոմայի բուժման նոր համակցված մոտեցում։

Ուռուցքների հեռացման համար գիտնականները առաջարկում են օգտագործել լազերային տերմոթերապիա։ Նրանք արդեն փորձել են այդ մեթոդը փոքր ուռուցքների վրա, բայց ավելի խոշոր նորագոյացությունների վրա այն փորձել դեռ չեն համարձակվել, քանի որ լազերի ազդեցության տակ ուռուցքները երբեմն մեծանում են, ինչը կարող է վտանգավոր լինել հիվանդի կյանքի համար։

Մասնագետները առաջարկել են միավորել լազերային տերմոթերապիան վիրահատական կրանիոտոմիայի հետ՝ ենթադրելով, որ գանգում արված փոքր անցքը թույլ կտա հաղթահարել այտուցվածությունը, որն առաջանում է լազերի ազդեցության տակ։ Այսպիսով կարելի է վիրահատել խոշոր ուռուցքներով հիվանդներին, որոնք վիրահատման ենթակա չեն համարվում։

Հետազոտողները արդեն փորձարկել են նոր մոտեցումը 10 հիվանդների վրա, որոնց միջին տարիքը 65 տարեկանն է։ Նրանք համակցված բուժակարգ են անցկացրել՝ հեղինակներին հաջողվել է հաջողության հասնել խոշոր ուռուցքների հեռացման հարցում։ Նման մոտեցումը բավականին անվտանգ է եղել հիվանդների համար ու ցանկալի արդյունքի է ունեցել։

Գլխուղեղի ուռուցքների բուժման հանդեպ մեկ այլ մոտեցում, որը հիմա ակտիվ փորձարկվում է, ցածր հաճախության էլեկտրամագնիսային ճառագայթման գործածումն է, որը ենթադրաբար պետք է կիրառվի քիմաթերապիայի հետ միասին։