ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի բնակիչ 13-ամյա Անուշկա Մայքնավարեն 15 հազար դոլար է ստացել ուշագրավ «խելացի» վիրակապ ստեղծելու համար, որը խոնավության հանդեպ զգայուն է: Այդ վիրակապը կարող է բժշկին «հայտնել», թե երբ է պետք այն փոխել:
Մարդու մարմնի վրա առկա խոշոր վերքերին խոնավությունն անհրաժեշտ է առողջացման պրոցեսն ապահովելու համար, սակայն վիրակապերը հաճախակի փոխելը կարող է այդ պրոցեսը վատացնել: Այս խնդիրը լուծելու համար աղջիկը ստեղծել, այնուհետեւ թեստավորել է նոր վիրակապ, որը հագեցած է մանրագույն մոնիտորներով: Դրանք բժշկին տեղեկացնում են, երբ խոնավության մակարդակը նվազում է, ինչը նշանակում է, որ վիրակապը պետք է փոխել: Անուշկան սենսորներ է ստեղծել՝ օգտագործելով թանաքը, որը գրաֆենի նանոմասնիկներ է պարունակում, որոնք միանգամայն ճշգրտորեն են հայտնաբերում խոնավության մակարդակի նվազումը:
Այս հայտնագործության համար Google-ը որոշել է աղջկան 15 հազար դոլարի մրցանակ շնորհել: Այդպիսոսվ, Անուշկան դարձել է Google-ի դրամական մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Բացի Դանիա ուղեւորությունից, նրան Lego ընկերության ղեկավարությունը նաեւ կպարգեւատրի մի ամբողջ տարի անվճար ձեռնարկատիրություն սովորելով: Սակայն նրա համար ամենակարեւորն այն է, որ վիրակապի նախատիպն իսկապես աշխատում է, իսկ դա նշանակում է, որ գերազանց գաղափարն իրականություն է դարձել: Աղջիկը լիահույս է, որ իր ուսուցիչները կօգնեն պայմանավորվել ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման վարչության հետ այդ վիրակապի պաշտոնական արտոնագիր ստանալու եւ երկրի բժշկական հաստատություններում վիրակապի լայն կիրառման համար:






