Հնդկաստանում ճապոնական էնցեֆալիտի բռնկման հետեւանքով առնվազն 42 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Times of India-ն:

Մահվան դեպքերն արձանագրվել են Օրիսա նահանգում:

Հիվանդությունը խոզերից մարդուն են փոխանցում մոծակները: Այդ կապակցությամբ իշխանություններն ուժեղացրել են այդ միջատների նկատմամբ վերահսկողությունը: Բացի այդ, կառավարությունը խոզերի ֆերմաները հարեւան գյուղեր է փոխադրում:

Անցյալ ամիս հաղորդվել էր 21 գյուղերում հիվանդության բռնկման մասին, ինչի հետեւանքով 27 մարդ էր վարակվել, մեծ մասը՝ երեխաներ: