Կանեփը վերականգնող եւ շտկող ազդեցություն է ունենում մարդու հոգեկան վիճակի վրա: Independent-ի փոխանցմամբ՝ նման եզրահանգման են եկել Դեղորայքը եւ առողջապահական ապրանքները կարգավորող բրիտանական գործակալությունը (MHRA):

Ամեն դեպքում՝ անցյալ տարի Մեծ Բրիտանիայի ՆԳ նաարարությունը մերժել էր կանեփի օրինականացման մասին հանրագիրը: Ստորագրահավաքին ավելի քան 200 հազար մարդ էր միացել, հանրագիրն ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը:

ՆԳՆ-ի կարծիքով, սակայն, կանեփը կարող է վնաս հասցնել անհատներին եւ հասարակությանը: