Դեմենցիայի, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը, նորմայի համեմատ, 15 տոկոսով մեծ է այն մարդկանց շրջանում, ովքեր պարբերաբար օրթովիճակագրական կոլափսի են ենթարկվում. զարկերակային արյան ճնշման կտրուկ անկում մարմնի դիրքը հանկարծակի փոխելիս: Հոլանդացի եւ ամերիկացի բժիշկների հետազոտությունը հրապարակվել է PLOS Medicine ամսագրում:

Ըստ EurekAlert! պարբերականի ՝ գիտնականներն այս եզրակացությանն են հանգել՝ վերլուծելով այն հետազոտությունները, որոնք իրականացվել են վերջին 24 տարիներին եւ ներառել Նիդեռլանդների ավելի քան 6 հազար առողջ բնակիչների տվյալները: Գիտնականները տկարամտության պատճառ են համարում գլխուղեղ արյան մատակարարման խանգարումը:

Նախկինում ամերիկացի գիտնականները կապ էին հայտնաբերել միջին տարիքում արյան բարձր ճնշման եւ տարեցների մոտ տկարամտության առաջացման միջեւ: Այս դեպքում նույնպես բժիշկները պատճառը գլխուղեղի արյան մատակարարման խանգարումն էին համարում:

Ներկայում աշխարհում շուրջ 40 մլն մարդ տառապում է դեմենցիայի (ձեռքբերովի տկարամտություն) տարբեր տեսակներով, որոնցից 80 տոկոսի մոտ ախտորոշվել են գլխուղեղի անոթային հիվանդություններ կամ Ալցհեյմերի հիվանդություն: Գիտնականների գնահատականներով՝ 2050 թվականին բնակչության ընդհանուր ծերացման, կյանքի միջին տեւողության աճի եւ բուժման բացակայության պատճառով, հնարավոր է, նրանց թիվը եռապատկվի: