Գիտնականները եւ կանայք վաղուց ի վեր միեւնույն հարցն են տալիս. Ինչ՞ն է ստիպում տղամարդուն ամուսնանալ եւ երեխաներ մեծացնելու համար ՝միեւնույն տեղում մնալ:

Հետազոտողները կարծում են, որ միգուցե հարցի պատասխանը օքսիտոցինն է, հորմոնը, որը ձերբազատվում է սեքսի եւ այլ ինտիմ ժեստերի ժամանակ, ինչպիսիք են ՝ գրկախառնությունը, ձեռք ձեռքի բռնելը, ինչն, ինպես արդեն ապացուցվել է այլ կաթնասունների դեպքում, ամրացնում է կապը:

Հավանաբար, հորմոնը շարժում է տղամարդու հետաքրքրությունը զուգընկերուհու հանդեպ, նույնիսկ եթե նրան ցույց են տալիս այլ կանանց նկարներ:

Հետազոտությանը մասնակցեցին 20 տղամարդ, ովքեր հավատարիմ հարաբերությունների մեջ էին գտնվում 28 ամիսների ընթացքում։ Նրանց ենթարկել էին օքսիտոցինի կամ պլացեբոյի քթային ներփչումների:

Առաջին թեստի համար նրանց ցույց տվեցին  իրենց զուգընկերուհու, անծանոթ կնոջ եւ տան նկարները: Կանանց նկարներն այնպես էին ընտրվում, որ մեկը մյուսից ավելի գեղեցիկ չլիներ, հաղորդում է Newsmax Health-ը։

Երկրորդ թեստում նրանց ցույց տվեցին իրենց զուհընկերուհու եւ մի կնոջ նկար, ում նրանք ճանաչում էին, բայց մոտ հարաբերությունների մեջ չէին գտնվում, ինչպես օրինակ գործընկերների:

Դրանից հետո հետազոտողները գնահատեցին տղամարդկանց դեմքի արտահայտությունը: Նրանք իրենց զուգընկերուհիներին ամենահմայիչն էին համարում, եւ դեպքերի մեծամասնությունում օքսիտոցինի ձերբազատումը, ի տարբերություն պլացեբոյի, ուժեղացնում էր այդ զգացողությունը:

Բայց հետազոտողներին ամենաշատը զարմացրեց այն, ինչ կատարվում էր տղամարդկանց ուղեղում:

Օքսիտոցինի ազդեցությամբ  երախտապարտության զգացումի  եւ հաճույքի համար պատասխանատու ուղեղի երկու շրջանները վառվեցին, երբ տղամարդիկ տեսան իրենց զուգընկերուհու նկարը: Իսկ մյուս կնոջ տեսքը ուներ հակառակ ազդեցություն՝ ճնշում էր հաճույքի զգացումը:

Ատլանտայի Էմերիի համալսարանաի հոգեբույժ պրոֆեսոր Լարրի Յանգն ասաց, որ արդյուքներն ապացուցում են՝ իրենց փոխհարաբերությունների մեջ մտերմության բարձր մակարդակ ապահովող զույգերի կապն ավելի ամուր է։

Մտերմության մակարդակի նվազմանը զուգահեռ կապն աստիճանաբար թուլանում է եւ կարող է ամբողջությամբ խախտվել:

Գործողությունները, որոնց ժամանակ արտազատվում է օքսիտոցինը, այն է՝ ձեռք ձեռքի բռնած նայել իրար աչքերի մեջ, համբուրվել եւ սեքսով զբաղվել, կարող են ամրացնել հարաբերությունները: