Ամերիկյան Թեխասում գիտնականները հետեւել են մի քանի հարյուր կամավորի եւ պարզել, որ աշխատանքի կամ դասի գնալու համար վաղ արթնանալը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու հոգեկան առողջության վրա:

Ըստ գիտնականների՝ եթե մարդը չի սիրում վաղ արթնանալ, բայց աշխատանքային գրաֆիկի պատճառով ստիպված է դա անել, կոտրված եւ գրգռված է զգում ամբողջ օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, բնական բիոռիթմի նման խախտումները զգալիորեն խարխլում են նյարդային համակարգն ու հոգեկան վիճակը:

Հետազոտողները նշում են, որ գործատուները պետք է հաշվի առնեն մարդկանց աշխատանքային գրաֆիկի անհատական առանձնահատկությունները՝ թույլ տալով մեկ-երկու ժամով ուշ սկսել գործը, ինչպես նաեւ երկու հերթափոխով աշխատանքային գրաֆիկ կազմել՝ ըստ ընտրության:

Դա կարող է դրական ազդել աշխատակիցների վիճակի վրա, ինչպես նաեւ մոտիվացնել նրանց, քանի որ այդ դեպքում կզգան գործատուի հոգատարությունը, ավելի պակաս գրգռված եւ շատ ավելի ուշադիր կլինեն: