«Եվրասիական տնտեսական միության շրջանակում բժշկական արտադրության ապրանքների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ օրենքների մասին» համաձայնագիրը կարգավորում է ԵՏՄ անդամ երկրների պետական դեղագրքերի ներդաշնակեցման ոլորտը: Այս մասին հոկտեմբերի 19-ին Հայաստանի Ազգային ժողովում «Եվրասիական տնտեսական միության շրջանակում բժշկական արտադրության ապրանքների (բժշկական նշանակության արտադրատեսակների եւ բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների եւ օրենքների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության քննարկման ժամանակ հայտարարել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի դեղագրքերը կներդաշնակեցվեն Եվրամիության դեղագրքերի հետ: ԵՏՄ երկրների դեղորայքի միասնական շուկան, ըստ փոխնախարարի, կկարգավորվի միջազգային օրենքների հիման վրա, եւ դեղորայքի պետական վերահսկողություն կիրականացվի:






