Մի շարք տարածված առասպելներ կան դիվերտիկուլիտի եւ դիվերտիկուլյոզի մասին, հայտնում է Health Cleveland Clinic-ը:
Հիվանդները կարծում են, որ չեն կարող ընկուզեղեն կամ արեւածաղկի սերմ ուտել, սա ամենատարածված սխալներից է: Կան նաեւ այսպիսի առասպելներ.
Առասպել 1՝ Դիվերտիկուլյոզը միշտ պետք է բուժել
Փաստ՝ հիվանդները շփոթում են նույնանման հիվանդությունները՝ դիվերտիկուլիտն ու դիվերտիկուլյոզը:
Դիվերտիկուլյոզը սովորաբար բուժում չի պահանջում, իսկ դիվերտիկուլիտն ավելի լուրջ հիվանդություն է, որը վիրաբուժական միջամտություն է պահանջում:
Դիվերտիկուլյոզի դեպքում աղիքի պատին ձեւավորվում են փոքր, մինչեւ 1-2 սանտիմետրանոց պարկաձեւ ելուստներ (դիվերտիկուլներ): 60 տարեկան մարդկանց 60%-ի դեպքում արդեն դիվերտիկուլյոզ է առաջանում: Մարդկանց 80%-ի դեպքում այն լինում է 80 տարեկանում:
Դիվերտիկուլները նույնն են, ինչ պեպենները. դրանք հոգս չեն պատճառում, եւ սովորաբար վիրահատելու կարիք չկա:
Դիվերտիկուլը սկսվում է բորբոքման կամ վարակի հետեւանքով, կամ երբ գրպանները պատռվում են ու բակտերիաները, որոնք սովորաբար լինում են կղանքի մեջ, ընկնում են աղիներից դուրս, որովայնի խոռոչի մեջ, մեկ կամ մի քանի դիվերտիկուլներ խցանվում են:
Երբ սա պատահում է, մարդը սովորաբար ցավ եւ շոգ է զգում: Դրա հետեւանքով կարող է պերիտոնիտ՝ որովայնի խոռոչի ցավոտ բորբոքում սկսվել, ինչը շատ վտանգավոր է, պահանջում է անհապաղ բուժում, իսկ երբեմն հիվանդի մահվան պատճառ է դառնում: Դիվերտիկուլի ոչ բոլոր դեպքերում են վիրաբույժները վիրահատում, բայց բժշկի հետ խորհրդակցել անպայման պետք է:
Առասպել 2՝ եթե Դուք դիվերտիկուլյոզ եք ունեցել, որը փոխարկվել է դիվերտիկուլիտի, դիվերտիկուլիտի հաջորդ նոպաները, ըստ ամենայնի, աղիքի անցք կառաջացնեն (հետո՝ պերիտոնիտ):
Փաստ՝ դիվերտիկուլյոզ ունեցող մարդկանց միայն 10-25%-ի դեպքում է դիվերտիկուլիտ առաջանում, դրանց 75%-ը հիվանդության պակաս լուրջ տիպն է, որը միայն բժշկի զննություն, եւ հնարավոր է, դեղամիջոցներով բուժում է պահանջում:
Սովորաբար եթե օրգանիզմը մեկ անգամ արդեն հաղթահարել է դիվերտիկուլիտը, նշանակում է, որ հաջորդ անգամ եւս նույն կերպ կլինի:






