«Սլավմեդ» բժշկական կենտրոնիի հրավերով եւ «Կառլ Շտորց» ընկերության աջակցությամբ հոկտեմբերի 24-ին եւ 25-ին վիրահատություններ են իրականացվել Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոյի կողմից: Այդ մասին NEWS.am Medicine–ին հայտնեցին «Սլավմեդ» ԲԿ–ից։

Երկօրյա այցի շրջանակներում իրականացվել են վարպետության դասեր (master class) «Լապարոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները» թեմայով, ինչպես նաեւ վիրահատություններ ուղիղ հեռարձակմամբ վիրասրահից:

Նման միջոցառումները լինելու են շարունակական: