Ռոսպոտրեբնադզորը հաղորդել է ռուսական հինգ մարզերում վիրուսային հիվանդություններով հիվանդներից վերցված նմուշներում A գրիպի վիրուսի հայտնաբերման մասին: Ամեն դեպքում, գրիպի եւ սուր շնչառական վարակների մակարդակը երկրում, ընդհանուր առմամբ, շարունակում է ցածր մնալ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան:

«Լաբորատոր դիտարկման արդյունքներով՝ գրիպի առանձնացված վիրուսներից հաշվետու շաբաթվա ընթացքում A գրիպի վիրուս ենք հայտնաբերել 5 սուբյեկտներում՝ АH3N2 գրիպի վիրուս (հոնկոնգյան գրիպ) եւ 2009 թվականի AH1N1 գրիպի վիրուս, ինչպես նաեւ A գրիպի չդասակարգված վիրուս»,- հայտարարել է Պոպովան:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, վիրուսի 9 դեպք է արձանագրվել: Անցյալ շաբաթ միայն մեկ նմուշում է B գրիպի առկայություն արձանագրվել:

Պոպովան նշել է, որ դրական արդյունքների կառուցվածքում Ռոսպոտրեբնադզորն առաձնացնում է հիմնականում պարագրիպի վիրուսները՝ 23%, նախորդ շաբաթվա նման՝ ադենովիրուսների դեպքերը 17% են կազմում, որոշակիորեն ավելացել է HRSV-վիրուսների մասնաբաժինը՝ հասնելով 13%-ի:

«43-րդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածքում, ընդհանուր առմամբ, սուր շնչառական վիրուսներով հիվանդացության ցածր մակարդակ է գրանցվել»,- նշել է Պոպովան: